ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան ի վիճակի է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում։ Ինչպես հաղորդում է Европейская правда-ն, Սթոլթենբերգը նման հայտարարություն է արել Բեռլինում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համոզված է, որ Ուկրաինան կարող է հաղթել այս պատերազմում, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը չկարողացավ գրավել Կիևը, նահանջում է Խարկովից, և նրանց մեծ հարձակումը Դոնբասում կանգ է առել։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։