Գերմանիան ռուսական գազի դիմաց ռուբլիով չի վճարի

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները վստահեցնում է, որ իրենք չեն պատրաստվում ռուսական գազի դիմաց վճարել ռուբլիով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Ապագայում էլ գազի դիմաց չենք վճարելու ռուբլիով: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ անկախ դառնանք Ռուսաստանից»,- հայտարարել է Լինդները:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 31-ին ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի ապրիլի 1-ից ռուսական գազի մատակարարման դիմաց պետք է վճարվի ռուբլիով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել