Վարչապետի աշխատակազմը ապրիլ ամսին մի քանի գնումներ է կատարել, որոնք Iravaban.net-ը ներկայացնում է հանրությանը։
Նշենք, որ ներկայացված մի քանի գնումները չեն արտացոլում ողջ ամսվա ընթացքում կատարված գնումները։
Այսպիսով․ վարչապետի աշխատակազմը ապրիլի 1-ին պայմանագիր է կնքել «Սեյրան Սերոյան» ԱՁ-ի հետ՝ ձեռք բերելով տեսաֆիլմերի արտադրության և լուսանկարահանման ծառայություններ։
Պայմանագրում նշվում է, որ կատարողը կտրամադրի պատվիրատուին՝ վարչապետի աշխատակազմին առավելագույնը 2 վավերագրական ֆիլմ, որոնք կպատրաստվեն մինչև 2022 թ․ տարեվերջ և կլուսաբանեն պատվիրատուի գրասենյակի աշխատանքները (ֆիլմերի սցենարական պլանի մշակում, տեսանկարահանման նախագիծ/տեսանկարահանում, ֆիլմի մոնտաժ, երաժշտական ձևավորում, լրագրողական/հետկադրային տեքստի պատրաստում և ձայնագրում, ենթագրեր)։
Յուրաքանչյուր վավերագրական ֆիլմի համար կատարողը պատվիրատուի հետ կիրականացնի նախապատրաստական աշխատանքներ, որի արդյունքում կտրամադրի նախնական սցենարի առնվազն 3 տարբերակ, ներառյալ նկարահանումների պլանավորման գրաֆիկը, վայրերը և տեխնիկական այլ մանրամասներ․․․
Ֆիլմերը կտրամադրվեն 3 տարբերակով՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն թարգմանություններով։ Դրանց տևողությունը կլինի առնվազն 15 րոպե և առավելագույնը՝ 30 րոպե։
Ֆիլմերի նկարահանումները կարող են իրականացվել ինչպես ՀՀ մարզերում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում։
Լուսանկարչական ծառայությունները կլինեն առավելագույնը 50 լուսանկարահանման շարքերի տեսքով՝ կիարականցվեն պրոֆեսիոնալ ֆոտոսեսիաներ, որոնցից յուրաքանչյուրի արդյունում կտրամադրի 30 մշակված լուսանկար։ Դրանք կարող են ներառել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ընթացիկ աշխատանքները, գրասենյակի աշխատակիցների հանդիպումները, գլխավոր հանձնակատարի հնադիպումները և գրասենյակից դուրս այցելությունները (Երևանում, մարզերում, Արցախում): Երևանից դուրս նկարահանումների դեպքում պատվիրատուն չի հոգա կեցության ծախսերը։
Վարչապետի աշխատակազմը ֆիլմերի համար կվճարի 1․380․000 դրամ, լուսանկարչական ծառայությունների համար՝ 1․320․000 դրամ․ ընդհանուր՝ 2․700․000 դրամ։
———
Ֆիլմերի ստեղծման համար վարչապետի աշխատակազմը ապրիլի 1-ին մեկ այլ պայմանգիր է կնքել «Ֆիլմ ինդաստրի դևելոփմենտ» ՍՊԸ-ի հետ։
Ընկերությունը պարտավորվել է առավելագույնը 106 ֆիլմ/օրագրերի շարք պատրաստել մինչև տարեվերջ, որոնք կլուսաբանեն ընթացիկ ծրագրերը։ Նշենք, որ դրանք վերաբերում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին։ Ֆիլմերի տևողությունը կլինի 5-8 րոպե տևողությամբ, որոնք կթարգմանվեն նաև անգլերեն և ռուսերեն ենթագրերով։ Ֆիլմերից 30-ը կունենա նաև ֆրանսերեն թարգմանություն։
Այս ֆիլմերի նկարահանումները ևս կարող են կատարվել ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում, Արցախում։ Դրանց համար վարչապետի աշխատակազմը կվճարի 9․789․100 դրամ։
Բացի սա պայմանագրով նախատեսված է, որ կատարողը պետք է պատրաստի նաև 19 անիմացիոն հոլովակ՝ Հայաստան-սփյուռք գործակցության և ծրագրերի վերաբերյալ, 3-5 րոպե տևողությամբ:
Այս հոլովակների համար կվճարվի 2.403.500 դրամ։
Ընդհանուր գնման արժեքը կկազմի 12․192․600 դրամ։
———
Վարչապետի աշխատակազմը ապրիլի 15-ին Երևանի ոսկերչական գործարան – 1 «ԳՆՈՄՈՆ» ԲԲԸ-ի հետ պայմանագիր է կքնել, որով մեդալներ է ձեռք բերել։
Պայմանագրում նշված տեխնիկական բնութագրի համաձայն՝ հուշամեդալը բաղկացած է մեդալից և ՀՀ դրոշի գույներով ժապավենային հիմնամասից: Մեդալին արտագծած շրջանագծի տրամագիծը 38 մմ է, այն պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից, պրուֆֆ տեխնոլոգիայով և արտադրվում է դրոշման ճանապարհով: Այն անցնում է հատուկ գալվանական մշակում և ոսկեպատվում է բարձր հարգի ոսկով: Մեդալի դիմերեսին 28 մմ տրամագծով շրջանագծի մեջ ռելիեֆային պատկերված ՀՀ կառավարության շենքը, որի ներքև մասում հորիզոնական ուռուցիկ տառերով գրված են ««ՎԱՐՉԱՊԵՏ»», իսկ վերևի մասում կորով ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»» գրվածքները: Նշված պատկերները երկու կողմից եզերվում են դափնեպսակներով: Մեդալը դարձերեսի կողմից լազերային դրվագման եղանակով համարակալվում է և ունի հատուկ բուսետային ամրակ՝ հագուստին ամրանալու համար: Ժապավենային հիմնամասը պատրաստվում է 24 մմ լայնությամբ ՀՀ եռագույնը խորհրդանշող գույներով հատուկ ժապավենից:
Որակի և գունային երանգների վերաբերյալ պահանջներ – Մեդալների արտաքին տեսքր պետք է համապատասխանի նմուշի արտաքին տեսքին, ունենա նույն ռելիեֆիային պատկերներն ու գրվածքները: Մեդալների մետաղների և ժապավենների գույները պետք է լինեն ըստ համաձայնեցված նմուշի:
Չի թույլատրվում – Պատկերների և գրվածքների աղավաղում: Մակերեսի վրա խազեր, քերծվածքներ, այլ հետքեր: Ցանկացած երկու
մեդալների չափսերի տարբերությունը պետք է լինի ոչ ավել քան 0.05 մմ:
Պատրաստման տեսակի վերաբերյալ պահանջներ – Մեդալների միանմանությունը և չափսերի բարձր ճշտությունը ապահովելու համար դրանք պաատրաստվում են միայն դրոշման ճանապարհով և թվային տեխնոլոգիաների կիառմամբ:
Ձեռք բերվել ընդհանուր 50 մեդալ, որոնցից յուրաքանչյուրն արժեցել է 19․800 դրամ։ Գնումը կազմել է 990․000 դրամ։
———
Ապրիլի 18-ին վարչապետի աշխատակազմը պայմանագիր է կքնել «Շուշան տեխնիկս» ՍՊԸ-ի հետ՝ պատվիրելով մեդալների տուփեր։
Տեխնիակակն բնութագրում նշվում է, որ Վարչապետի մեդալի տուփը պատրաստված է հատուկ մշակում անցած հաճարի փայտից: Տուփի արտաքին չափերը՝ 151մմ x 151մմ x 40մմ, վերևի եզրերը դեկորատիվ տաշվածքով, տուփի վրա լազերային փորագրության միջոցով դաջված 5սմ տրամագծով ՀՀ զինանշանը և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ» բառերը: Միջադիրը՝ 127մմ x 127մմ x 17մմ չափի, որի վերևի մակերեսին փորված է տեղադրվող մեդալի բնիկը: Տուփը նախատեսված է նաև մեդալի վկայականը տեղադրելու համար: Տուփը ներկվում է Մահագոն ներկով: Օգտագործվող ծխնիները բարձրորակ, զսպանակատիպ: Փականը լատունե ներկառուցված: Տուփի ներսի հարդարումը կատարվում է մուգ վարդագույն թավշյա գործվածքով:
Ձեռք է բերվել 60 տուփ, յուաքանչյուրի արժեքը՝ 18․974 դրամ։ Մեդալների տուփեր ձեռք բերելու համար կատարված գնումն արժեցել է 1․138․440 դրամ։
———
Ապրիլի 20-ին պայմանագիր է կնքվել ՀՀ կենտրոնական բանկի և վարչապետի աշխատակազմի միջև։
Գնումը ներկայացված է որպես ներկայացուցչական ծախս, ինչի արդյունքում ձեռք են բերվել գորգեր։
Գնումն արժեցել է ընդհանուր 630․000 դրամ։