Նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահ է, որ Մարիուպոլում ուկրաինացի պաշտպանների ոչնչացումը վերջ կդնի Ռուսաստանի հետ բանակցություններին։ Այս մասին տեղեկանում ենք Украинская правда-ից։
Նախագահը մեկնաբանել է Ռուսաստանի հետ բանակցությունները, որոնք փակուղի են մտել Բուչայից և Բորոդյանկայից հետո։
«Ես ուզում եմ ասել, որ մեր զինվորականների ոչնչացումը վերջ կտան բոլոր բանակցություններին»,-ասել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ Զելենսկին ասել է, որ բանակցություններ են ընթանում Մարիուպոլում ուկրաինացի պաշտպաններին օգնելու համար, սակայն ռուսները պահանջել են, որ նրանք հանձնվեն։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։