ԲԴԽ-ն առաջադրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածուներին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտարարություն է ստորագրել, որի համաձայն Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածուներ է առաջադրել։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի  թափուր տեղերից մեկի համար առաջադրել է Մեսրոպ Մակյանի, Աննա Մարգարյանի և Արսեն Նիկողոսյանի  թեկնածությունները, իսկ դատավորի մյուս թափուր տեղի համար՝ Լուսինե Աբգարյանի, Սերգեյ Մարաբյանի և Ռուբիկ Մխիթարյանի թեկնածությունները»,-նշված է որոշման մեջ:

Իրավաբան.net-ը Ձեզ է ներկայացնում նրանց կենսագրությունները․

Մեսրոպ Մակյանը ծնվել է 1971 թվականին, Երևան քաղաքում:

Կրթություն

1992 թվականից մինչև 1997 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

Աշխատանքային փորձ

1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում` որպես հարկադիր կատարող, ավագ հարկադիր կատարող, կազմ-տեսչական բաժնի գլխավոր խորհրդատու:

2003 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է «Դիակոնիա» հայ-շվեյցարական բարեգործական հիմնադրամում` որպես իրավախորհրդատու:

2004 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր:

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի դատավոր:

2009 թվականից մինչև 2013թ. աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2009 թվականին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ:

2013 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

2018 թվականի հուլիսի 27-ից մինչև 2019 թվականի հուլիսի 11-ը եղել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ:

2019 թվականի հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ՝ 5 տարի ժամկետով:

Այլ տեղեկություններ

1989 թվականից մինչև 1991 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում:

__________

Արսեն Նիկողոսյանը ծնվել է 1981թվականին Երևան քաղաքում:

Կրթություն

2002 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2004 թվականին` մագիստրատուրան, 2007 թվականին` ասպիրանտուրան:

2009 թվականից հուլիս ամսից մինչև 2009թ. դեկտեմբեր ամիսը սովորել և ավարտել է ԱՄՆ-ի Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը:

2007 թվականին շնորհվել է իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային փորձ

2002 թվականից 2004 թվականն աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում` որպես իրավաբանական վարչության առաջատար մասնագետ:

2004 թվականից մինչ օրս Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դասախոս (քաղաքացիական դատավարության, այնուհետև քրեական դատավարության ամբիոն):

Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության ամբիոնի դոցենտ է։

2005 թվականից 2006 թվականն աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության իրավաբանական վարչությունում` որպես մասնագետ, այնուհետև ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության Վարդենիսի տարածքային հարկային տեսչությունում` որպես առաջատար մասնագետ, հետո՝ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության իրավաբանական վարչության հայցային աշխատանքների բաժնում` որպես առաջատար մասնագետ:

2006 թվականից 2007 թվականն աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության 24-րդ բաժնում` որպես ավագ օպերլիազոր:

2007 թվականից 2008 թվականն աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության իրավաբանական վարչության իրավական վերահսկողության և վերլուծության բաժնում, նախ` առաջատար մասնագետ, ապա` գլխավոր մասնագետ:

2008 թվականից 2009 թվականն աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության մասով իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնում` որպես գլխավոր մասնագետ:

2009 թվականից 2013 թվականն աշխատել է նույն վարչության պետի տեղակալ:

2010-2017 թթ. ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնում` որպես վերապատրաստման դասախոս։

2012 թվականից մինչ օրս Փաստաբանների դպրոցի դասախոս է, Փաստաբանների պալատի վերապատրաստման դասախոս:

2014 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում` որպես Կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների գործերով վարչության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական:

2014 թվականից մինչ օրս Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս է:

2016 թվականի մարտից մինչև 2016 թվականի ապրիլն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` որպես դատավորի օգնական:

2016 թվականից մինչ օրս Արդարադատության ակադեմիայի դասախոս է:

ՀՀ Նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի հրամանագրով՝ նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն պաշտոնավարել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

ԲԴԽ-6-Ո-10 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2018 թվականի մայիսի 17-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

2011 թվականին շնորհվել է իրավագիտության դոցենտի գիտական կոչում:

2012 թվականին շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 3-րդ դասի ավագ խորհրդական» դասային կոչում:

2014 թվականին շնորհվել է Արդարադատության 3-րդ դասի խորհրդականի կոչում։

Հեղինակ է Արդարադատության ակադեմիայում և Փաստաբանական դպրոցում դասավանդվող մի շարք դասընթացների, այդ թվում՝ նաև հեռավար հարթակում կարդացվող։

Ունի հրապարակված երկու տասնյակից ավելի գիտագործնական աշխատանքներ։

Մասնակցել է հակակոռուպցիոն պայքարի, դատավարական համակարգի զարգացման և այլ հարցերով կազմակերպված բազմաթիվ միջազգային սեմինարների և կոնֆերանսների։

2017 թվականից հանդիսանում է ԵԽ տարբեր ծրագրերով ազգային փորձագետ։

__________

Լուսինե Աբգարյանը ծնվել է 1971 թվականին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում:

Կրթություն

1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Աշխատանքային փորձ

1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանում` որպես կարգադրիչ:

1999 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերի պալատի դատավորի օգնականի պաշտոնը:

2007 թվականից մինչև 2008 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորի խորհրդականի պաշտոնը:

2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետի պաշտոնը:

2009 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնականի պաշտոնը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ԲԴԽ-42-Ո-116 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 24-ի ՆՀ-455-Ա հրամանագրով՝ նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

__________

Սերգեյ Մարաբյանը ծնվել է 1981 թվականին, Վրաստանի Ախալքալաքի շրջանի Խոսպիո գյուղում:

Կրթություն
2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը:

2006 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:

2012 թվականին Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի «Իրավագիտություն-001» մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Աշխատանքային փորձ

2007 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետի պաշտոնում:

2007 թվականից մինչև 2012 թվականը համատեղությամբ դասախոսել է Լորիս Քալաշյանի անվան Հայկական Բաց համալսարանում:

2008 թվականից մինչև 2013 թվականը պայմանագրային հիմունքներով աշխատել է Հայաստանի Հանրապետության «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում` որպես դասախոս:

2009 թվականից մինչև 2012 թվականը պայմանագրային հիմունքներով աշխատել է Հայաստանի Հանրապետության «Դատական Դպրոց» ՊՈԱԿ-ում` որպես դասախոս:

2008 թվականի հունվարին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորի օգնականի պաշտոնում:

2008 թվականի ապրիլին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության գլխավոր մասնագետի պաշտոնում:

2008 թվականի օգոստոսին նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կազմակերպական վարչության պետի պաշտոնում:

2010 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության պետի պաշտոնում:

2012 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնում:

2012 թվականից մինչ օրս պայմանագրային հիմունքներով աշխատում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի «Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի» դասախոս:

2012 թվականից մինչև 2013 թվականը համատեղությամբ աշխատել է Եվրասիա միջազգային համալսարանում`որպես իրավագիտության ամբիոնի վարիչ:

2013 թվականի մարտից մինչև 2013 թվականի նոյեմբեր զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնը:

2013 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության` դատարաններում մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի հուլիսի 12-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մարտի 15-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

2020 թվականի հուլիսի 31-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 4 տարի ժամկետով:
Այլ տեղեկություններ

Հեղինակ է մեկ մենագրության և մոտ քառասուն գիտական հոդվածների և այլ աշխատանքների:

Ունի Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

__________

Ռուբիկ Մխիթարյանը ծնվել է 1973 թվականին ՎԽՍՀ Մարնեուլի շրջանի Դամիա գյուղում:

Կրթություն

1995 թվականին ավարտել է «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը:

2005 թվականին հանձնել է պետական քննություններ և ստացել պետական նմուշի դիպլոմ:

2012 թվականին ավարտել է ՀՀ դատական դպրոցը:

Աշխատանքային փորձ

1995 թվականից 1996 թվականն աշխատել է որպես Վրաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Շրոմա» եթերայուղային խորհտնտեսության իրավաբան:

1997 թվականից 1999 թվականն աշխատել է որպես դատական կատարածու սկզբում Սպանդարյանի շրջանի ժողդատարանում, այնուհետև Շահումյանի շրջանի ժողդատարանում:

1999 թվականի հունվարից մինչև 1999 թվականի փետրվար աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանման հարկադիր կատարող:

1999 թվականից 2007 թվականն աշխատել է որպես Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական:

2007 թվականից աշխատել է որպես ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության ավագ մասնագետ:

2013 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2016 թվականի հունվարի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ Նախագահի 2016 թվականի մայիսի 23-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Աննա Մարգարյանի կենսագրությունը

Կրթություն
2012 թ. Վերապատրաստում Ֆրայբուրգի Համեմատական և միջազգային քրեական իրավունքի Մաքս-Պլանկի ինստիտուտում
2004 թ. Վերապատրաստում Ամերիկյան Համալսարանի Վաշինգտոնի Իրավաբանական քոլեջում
2002 թ. Վերապատրաստում Հելսինկիի`ՄԱԿ-ին առընթեր Հանցավորության կանխարգելման և վերահսկողության Եվրոպական ինստիտուտում
1998 – 2002 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա
1993 – 1998 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գիտական ատենախոսության թեմա
«Շահադիտական-բռնի մոտիվացիայով կատարվող հանցագործությունների կրիմինալոգիական բնութագիրը» ի.գ.թ., ԺԲ.00.05 Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք, 2003 թ.

Գիտական հետազոտությունների շրջանակ
Անչափահասների շեղվող վարքագիծ, հանցավորության միտումները, վիկտիմալոգիական հիմնախնդիրներ, պատժի արդյունավետություն, մարդու իրավունքներ, կոռուպցիոն հանցավորություն

Կարդացվող դասընթացներ
Քրեական իրավունք, Համեմատական քրեական իրավունք, Վիկտիմալոգիա, Միջազգային կոնվենցիաները և ՀՀ քրեական օրենսդրությունը, Անչափահասների արդարադատություն, Մարդու իրավունքները իրավական հեռանկարում

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
1999 թ–ից առ այսօր ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ
2011 թ–ից առ այսօր ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի դասախոս
2013 թ–ից առ այսօր ՀՀ Արդարադատության ակադեմիայի դասախոս
2007 թ–ից առ այսօր ԳՐԵԿՈ, փորձագետ
2010 թ-ից առ այսօր OECD՝ փորձագետ
2003 թ-ից առ այսօր Հանցավորության և քրեական արդարադատության Վերաբերյալ վիճակագրական տվյալների Եվրոպական ժողովածուի ՀՀ համակարգող
2008 թ-ից առ այսօր ՀՀ Փաստաբանների պալատի անդամ
2016 – 2017 թթ. ՀՀ Կառավարության փորձագետ՝ ոստիկանությունում կոռուպցիոն ռիսկերի գնահատման
2016 թ. ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի փորձագետ՝ ճանապարհային ոստիկանությունումկոռուպցիոն ռիսկերի գնահատման
2016 թ. ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի փորձագետ՝ անչափահասների Արդարադատության հիմնախնդիրներով
2015 – 2016 թթ. Իրավաբանների ամերիկյան ընկերակցության փորձագետ՝ Փաստաբանների վերապատրաստման
2013 – 2017 թթ. ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ
2012, 2015 – 2016 թթ. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագետ՝ անչափահասների և ընտանեկան բռնության հիմնախնդիրներով
2010 թ. ՀՀ դատավորների դպրոցի դասախոս
2008 – 2010 թթ. ԱՄՆ ՄԶԳ հակակոռուպցիոն ծրագրի (CASALS) փորձագետ

Մասնակցությունը գիտական/ մասնագիտական կառույցներին
Իրավագիտություն 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ.00.05) անդամ
ՀՀ հատուկ քննչական ծառայության որակավորման (մրցութային-ատեստավորող) հանձնաժողովի անդամ

Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների
Իրավաբանների միության անդամ
Կրիմինոլոգների Եվրոպական միության անդամ

Լեզուներ
Հայերեն (մայրենի), ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել