Բելառուսական զորքերը մտել են Ուկրաինայի Չեռնիգով շրջան․ Украинская правда

Բելառուսական զորքերը մտել են Ուկրաինայի հյուսիսում գտնվող Չեռնիգովի շրջանի տարածք։ Այս մասին հայտնել է «Հյուսիսի» պաշտպանության ուժերի տարածքային վարչության խոսնակ Վիտալի Կիրիլով, փոխանցում է Украинская правда-ն։

Նա հաստատել է տեղեկությունն այն մասին, որ բելառուսական զորքերը մտել են Չեռնիգովի շրջան։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։ Այս մասին նա ասել է Անվտանգության խորհրդի անդամների և Նախարարների խորհրդի ղեկավարության հետ հանդիպմանը, գրում է БЕЛТА-ն։

«Բելառուսական բանակը ռազմական գործողություններին չի մասնակցել և չի մասնակցում, մենք դա կարող ենք ապացուցել ցանկացածին։ Ավելին, Ռուսաստանի ղեկավարությունը երբեք մեզ հետ չի բարձրացրել այդ հարցը՝ զինված հակամարտությանը մեր մասնակցության մասին։ Մենք չենք պատրաստվում մասնակցել Ուկրաինայում այս հատուկ գործողությանը։ Նման անհրաժեշտություն չկա»,-նշել է նա։

Լուկաշենկոն ասել է, որ բելառուսական բանակը պահպանում է պետական ​​սահմանը Բրեստից մինչև Մազիր «որպեսզի կանխի արմատականների և զենքի ներթափանցումը երկիր»։

Միաժամանակ, Լուկաշենկայի խոսքով, Բելառուսում հակաօդային պաշտպանության համակարգերը բերվել են մարտական ​​պատրաստության՝ ռուսական զորքերի «մեջքից խփելը» կանխելու նպատակով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել