Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները զանգվածաբար լքում են իրենց դիրքերը և վայր են դնում զենքերը։ Այս մասին փետրվարի 24-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ վկայակոչելով հետախուզական տվյալները։ Տեղեկանում ենք Известия պարբերականից:
Գերատեսչությունում ընդգծել են, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների դիրքերը, որոնք վայր են դրել զենքերը, հարվածների չեն ենթարկվում։ Նաև Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին։ Խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում, մատնանշել են ՊՆ-ից:
«Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վ.Զալուժնիի հայտարարությունը ռուսական ինքնաթիռների և զրահատեխնիկայի ենթադրյալ կորուստների մասին լրիվ սուտ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։