Հայաստանը նախատեսում է վերականգնել դեպի Ադրբեջան տանող երկաթուղու 45 կմ-ոց հատվածը. Մհեր Գրիգորյան․ ТАСС

Հայաստանի կառավարությունը նախատեսում է վերականգնել երկաթուղու Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ ուղղությամբ 45 կմ-ոց հատվածը, որի համար կծախսի մոտ 200 մլն դոլար:

Այս մասին ТАСС-ին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Փորձագետների նախնական հաշվարկներով՝ Հայաստանի տարածքով անցնող երկաթուղային գծերի հատվածների վերականգնման ինդիկատիվ արժեքը կկազմի մոտ 200 մլն դոլար (մոտ 45 կմ), իսկ երթուղու ընդհանուր երկարությունը մոտ 340 կմ է»,- նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել