Չճշտված տեղեկություններով ունենք 24+8 գերեվարված, նրանց մեջ վիրավորներ կան․ վարչապետ

Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ինչ կարող է հաղորդել այն 24 զինծառայողների մասին, որոնց հետ կապը ընդհատվել էր նոյեմբերի 16-ին, ասաց, որ չճշտված տեղեկություններով այդ զինծառայողները գերեվարվել են։

«Մենք ունենք 6 հաստատված զոհ, ունենք 24+8 գերեվարված, բայց այս տվյալները վերջնական ճշտման անհրաժեշտություն ունեն, որովհետև կա նաև հետևյալ տվյալը, որ գերեվարվածների մեջ կան նաև վիրավորներ, որոնցից առնվազն մեկը թեթև վիրավոր չի եղել։ Այսինքն՝ ըստ էության, գերեվարվել է վստահաբար մի իրավիճակում, երբ ինքը չէր կարող դիմադրել»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ բոլորի վերադարձի ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են տարվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել