Ադրբեջանի ՊՆ-ն ադրբեջանական բանակի զինծառայողների վիրավորվելու մասին է հայտնում

Ինչպես ավելի վաղ հայտնել է Պաշտպանության նախարարությունը, նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։

Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, որ ըստ նախնական տվյալների, վիրավորվել է ադրբեջանական բանակի երկու զինծառայող։ Ըստ նրանց՝ հայկական զորամասերը ձեռնարկել են անսպասելի մարտական ​​գործողություն՝ պետական ​​սահմանի այս ուղղությամբ բարձունքներ գրավելու և առավել շահեկան դիրքեր գրավելու նպատակով։

ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել