Լիլիթ Մակունցի եղբայրը պաշտոն է ստացել Կառավարությունում

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը այսօր՝ օգոստոսի 24-ին, նշանակում է կատարել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վահե Մակունցին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական»,-նշված է որոշման մեջ։

Իրավաբան․net-ը հայտնում է, որ ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալներով՝ Վահե Մակունցը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն է։

Ըստ Լիլիթ Մակունցի պաշտոնական կենսագրական տվյալների՝ նա ծնվել է 1983թ. նոյեմբերի 7-ին Երևանում:

Հիշեցնենք, որ Մակունցը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվեց օգոստոսի 2-ին։ 7-րդ գումարն Ազգային Ժողովում նա ղեկավարում էր «Իմ քայլը» խմբակցությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել