Քաշաթաղում երկու ադրբեջանցի զինվոր է մահացել

Հունիսի 28-ին Քաշաթաղի շրջանի տարածքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ КамАЗ մակնիշի ռազմական բեռնատար մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի արդյունքում Ադրբեջանի բանակի զինծառայողներ կրտսեր սերժանտ Զեյնալի Ջոշգուն Չինգիզ օղլու և զինվոր Ռահիմլի Օրխան Էլխան օղլու մահացել են:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել