Լոնդոնի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել

Լոնդոնի կենտրոնում Elephant & Castle երկաթուղային կայարանում բռնկված հրդեհը ահաբեկչության հետ կապված չէ, հայտնել են ոստիկանությունից:

«Դեպքը կապված չէ ահաբեկչության հետ», – ասված է ոստիկանության հայտարարության մեջ:

Երկուշաբթի օրը, ժամը 14.00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 17.00-ին), խոշոր հրդեհ է բռնկվել Լոնդոնի կենտրոնում գտնվող Elephant & Castle կայարանում: Ականատեսների կողմից արված կադրերում երևում է սև ծխի հսկայական ամպ, ինչպես նաև կրակ: Լսվել են նաև պայթյունի նման ձայներ։

Դեպքի վայրում աշխատում են 10 հրշեջ մեքենաներ և 70 հրշեջներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել