Իր հավանած աղջկան նայելու համար դանակով հարվածե՞լ է

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Էրիկ Բ.-ի:

Դատական տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, իր համակրած աղջկան՝ Երևանի Ա.Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի աշակերտուհի Լինա Ս.-ին նայելու համար պարզաբանումներ ստանալու նպատակով Երևան քաղաքի Մաշտոցի 31/18 շենքի ետնամասում վիճաբանել է Կարուշ Ն.-ի, նրա ընկերներ Արտյոմ Ղ.-ի և Արմեն Օ.-ի հետ, որի ժամանակ սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ հարվածել է Արտյոմ Ղ.-ի որովայնի շրջանին՝ վերջինիս առողջությանը պւստճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ որովայնի առաջային պատի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով, որն ուղեկցվել է փայծաղի վնասումով, ներքին արյունահոսությունով և հեմոպերիտոնեումով։

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել