Նախիջևանի կայազորում սկսվել են հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ տարբեր տեսակի զորքերի կազմավորումների ու ստորաբաժանումների ներգրավմամբ:
Զորավարժությունների ընթացքում դրանցում ներգրավված կազմավորումներն ու ստորաբաժանումները նախազգուշացվել են և դուրս բերվել նշանակման վայրեր:
«Թշնամու օդային հետախուզական միջոցներից թաքցնելու համար դրանք տեղանքում քողարկվել են։ Քողարկման ընթացքում հատկապես ուշադրություն է դարձվել կեղծ հրամանատարական կետերի, տեխնիկայի կենտրոնացման և մարտական դիրքերի ստեղծմանը, ինչպես նաև տարբեր տեխնիկական միջոցներով նրանց վերազինմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Զորավարժությունները տևելու են մինչև մայիսի 20-ը։