Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությանը տեղեկացրեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ, որն ուղարկվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին: Առաջիկա օրերին խորհրդակցություններ կանցկացվեն Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ, «ՏԱՍՍ»-ին ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:
«Ներկայումս մշակվում է խորհրդակցությունների անցկացման հարցը: Ակնկալվում է, որ առաջիկա խորհրդակցությունները տեղի կունենան մոտակա օրեր », – ասել է նա:
Զայնետդինովը նշել է նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը օրվա ընթացքում բանակցություններ է վարել Հայաստանի և Տաջիկստանի ներկայացուցիչների հետ:
«Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսով քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուխրիդինի հետ», – ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը: