Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.4 հոդվածով սահմանվում է, թե տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելու դեպքում որքան տուգանք է նախատեսված։
1. Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ 1000 դրամի չափով:
Այսինքն, եթե արագությունը գերազանցել եք, օրինակ՝ 3 կմ/ժ-ով՝ կտուգանվեք 3000 դրամի չափով, եթե 7 կմ/ժ-ով՝ 7000 դրամի չափով։
2. Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 20 000 դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:
3. Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 25 000 դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր:
4. Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 29 000 դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 4 միավոր:
5. Երթևեկության սահմանված արագությունը 81 կմ/ժ և ավելի գերազանցելը՝ առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (200 000 դրամ):
Նշված 5 կետերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար: