Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ճանաչում է «հայ ժողովրդի սարսափելի տառապանքն ու ողբերգությունը»

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 24-ին հայտարարել է, որ ճանաչում է «հայ ժողովրդի սարսափելի տառապանքն ու ողբերգությունը», բայց չի ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ջարդերը որպես ցեղասպանություն: Այս մասին հայտնել է «The Times of Israel»-ը։

«Հատկապես այս օրերին մենք և աշխարհի ժողովուրդները պարտավոր ենք ապահովել, որ նման իրադարձություններ այլևս չկրկնվեն», – ասվում է հայտարարության մեջ:

Ըստ լրատվամիջոցի՝ հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել