Թուրքիայի նախագահը նամակ է հղել Պոլսո Հայոց պատրիարքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խուսափել է ցեղասպանություն անվանել 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրականացված հայերի կոտորածները:

Թուրքիայի նախագահը Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին ուղղված նամակում նշել է, որ հարգում է Առաջին աշխարհամարտի դժվարին ժամանակներում զոհ դարձած հայերի հիշատակը:

«Հարգում եմ Օսմանյան պետությունում Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին ժամանակներում զոհ դարձած հայերի հիշատակը, ցավակցում եմ նրանց թոռներին»,- ասված է հաղորդագրությունում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Պոլսո Հայոց պատրիարքին ուղղված նամակը հաջորդել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Հիշեցնենք, որ 2021թ. ապրիլի 24-ին Ջո Բայդենն իր ուղերձում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել