ԱՀԿ-ն տագնապալի է անվանում աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տագնապալի է համարում վերջին շաբաթներին կորոնավիրուսից հիվանդացության և մահացության մակարդակի աճը: Այս մասին կիրակի օրը «ՏԱՍՍ»-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«2021 թվականի ապրիլի 12-ի դրությամբ, ԱՀԿ-ի տվյալներով, ամբողջ աշխարհում գրանցվել է COVID-19-ի 135 646 617 դեպք և 2 930 732 մահվան դեպք: Այժմ մենք տեսնում ենք յոթ շաբաթ անընդմեջ դեպքերի թվի աճ և մահացությունների թվի աճ չորս շաբաթների ընթացքում։ Դրանք տագնապալի միտումներ են, քանի որ մենք շարունակում ենք տեսնել COVID-ի ազդեցությունը վիրուսի շտամերի առաջացման, սահմանափակող միջոցների վերացման և պատվաստանյութերի անարդար բաժանման մեջ», – ասել է նա:

Վույնովիչի խոսքով՝ ԱՀԿ-ն շարունակում է ուշադրություն դարձնել միջազգային ճանապարհորդությունների դեպքում ռիսկերի գնահատմանը և անվտանգության միջոցների ներդրմանը:

Վույնովիչը շեշտել է, որ իրավիճակը կորոնավիրուսի նոր ՝ «մտահոգիչ» շտամերի նույնականացման հետ կապված արագորեն զարգանում է․ «ԱՀԿ-ն առաջարկում է, որ դրանց տարածումը սահմանափակելու համար ներդրված ցանկացած միջոց պետք է ժամանակի ընթացքում վերանայվի՝ ելնելով համաճարակաբանական իրավիճակից և պայմաններից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել