Զգուշացե՛ք խանութում իրերը պահարաններում թողնելուց. Կատարվել է գողություն

Գրետա Պ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ որ նա 15.01.2013թ.` ժամը 14-ի սահմաններում, գտնվելով Արմավիր քաղաքի Հանրապետության 1 հասցեում գործող «Արմա» խանութի նախասրահում, մոտեցել է նշված վայրում տեղադրված` հաճախորդների իրերի պահպանման համար նախատեսված, ժամանակավոր պահեստարան հանդիսացող պահարանին` իր մոտ եղած պայուսակները պահարանի խցիկներից մեկում պահելու համար: Ապա նկատելով, որ խանութի հաճախորդներից մեկի կողմից արդեն իսկ զբաղեցրած` նրա պահեստարանը հանդիսացող պահախցի դուռը գտնվում է չկողպված վիճակում, գողություն կատարելու դիտավորությամբ ձեռքը մեկնել է ներս և այդ կերպ ապօրինի մուտք գործելով Զ. Բ.-ի կողմից զբաղեցրած պահախուց՝ այնտեղից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող 21750 ՀՀ դրամ կանխիկ գումար, 13510 ՀՀ դրամին համարժեք 1000 ՌԴ ռուբլի և 2000ՀՀ դրամ արժողությամբ տղամարդու վարտիք և դրամապանակ` Զ. Բ.-ին պատճառելով զգալի չափերի` ընդհանուր 37260ՀՀ դրամի նյութական վնաս:

Մեղադրյալի նկատմամբ որպես փախանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել