Աջակցություն Հայաստանում արդարադատության մատչելիությանը ծրագրի շրջանակներում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքի կազմից սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին և Հայաստանի Հանրապետության նոտարական պալատին կհանձնվի նոր գույք:
Համաձայն Կառավարության որոշման` ՀՀ փաստաբանների պալատին կտրամադրվի 2.213.700 դրամ արժողությամբ 1 ձայնագրող համակարգ, իսկ ՀՀ նոտարական պալատին 31.873.844,7288 դրամ արժողությամբ 80 ծնկադիր համակարգիչ, 12.893.245,248 դրամ արժողությամբ 80 տպիչ:
Որոշումն ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում Արդարադատության նախարարը Փաստաբանների պալատի նախագահի և Հայաստանի Հանոտարական պալատի նախագահի հետ կապահովվեն գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Աղբյուրը` Իրավաբան.net