Գոյություն ունի եվրոպական մի սովորույթ, որի համաձայն` չորս տարին մեկ անգամ` փետրվարի 29-ին, կանայք կարող են «առաջարկություն անել» տղամարդկանց:
Այս սովորույթը սկիզբ է առել միջնադարում գործող մի օրենքից, որի համաձայն` Անգլիայում կամ Շոտլանդիայում (հստակ հայտնի չէ) այդ օրը կնոջը մերժած տղամարդը պարտավոր էր տուգանք վճարել:
Պետք է նշել, որ չի պահպանվել որևէ փաստաթղթային ապացույց, որը կհավաստեր նշված օրենքի գոյության մասին:
«Նման օրենքների առկայությունն անթույլատրելի է, քանզի յուրաքանչյուր մարդ ազատ է իր ընտրության մեջ, և պարտադրել անձին վճարել տուգանք միայն նրա համար, որ մերժել է իր համա ոչ ցանկալի կնոջը, մարդու իրավունքների խախտում է»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net