Ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է համարվում այն անձը, որ ծնվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ ում ծնողները(ծնողը) ՀՀ քաղաքացի են (արյան և հողի սկզբունք):
Գրեթե բոլոր երկրներում էլ քաղաքացիություն ձեռք են բերում նշված եղանակներից որևէ մեկով, և միայն Վատիկանում է, որ այս եղանակներից ոչ մեկը չի գործում:
Վատիկանի քաղաքացի են հանդիսանում միայն Սուրբ Գահի ծառայողները և Հռոմի Պապի անձնական շվեյցարական պահակախումբը:
Ի դեմ, Վատիկանի քաղաքացիների կեսից ավելին չեն բնակվում Վատիկանի տարածքում. Հիմնականում նրանք դիվանագիտական առաքելություն են կատարում աշխարհի այլ երկրներում:
Աղբյուրը` Իրավաբան.net