Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ապրիլի 29-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին, դատավորներին և դատարանի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ դատավոր Լիզա Գրիգորյանին:
Լիզա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. ապրիլի 4-ի հրամանագրով:
Արդարադատության խորհրդի նիստում, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայությամբ և հանդիսավոր պայմաններում դատավորը տվել է ՀՀ դատական օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված երդում` ստանձնելով դատավորի պաշտոնը:
Ձևավորված ավանդույթի համաձայն` դատավորների հետ նման հանդիպումները, միաժամանակ, կրում են աշխատանքային խորհրդակցության ձևաչափ, որի ընթացքում քննարկվում են դատական իշխանությանն առնչվող բազմաթիվ հարցեր:
Այս հանդիպմանը ևս Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատավորների հետ քննարկեց արդարադատության, ինչպես նաև կազմակերպչական բնույթի բազմաթիվ հարցեր:
ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոն
Լուսանկարը` https://dataran.am-ի
Աղբյուրը` Իրավաբան.net