Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար միջնորդությունը ներկայացրել էր երեկ՝ մարտի 10-ին։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է Հատուկ հանձնարարություններով ավագ սպա:
2020 թվականի հունիսի 8-ին, ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն Արտակ Դավթյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
Ավելի ուշ՝ վարչապետի 2020 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ, Դավթյանը նշանակվել էր ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։ Այս պաշտոնից ազատվել էր նոյեմբերի 11-ին։
Ծանոթացեք նաև Արտակ Դավթյանի կենսագրությանը։