Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտակ Դավթյանին ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից»։
Հիշեցնենք, որ այս պաշտոնին նա նշանակվել էր վարչապետի հուլիսի 16-ի որոշմամբ։ Մինչ այդ էլ Արտակ Դավթյանն ազատվել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հունիսի 8-ի հրամանագրի համաձայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից։