Ինչ տարբերություններ ունեն քաղաքացիաիրավական բնույթի և աշխատանքային պայմանագրերը

Աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 6-րդ կետը սահմանում է, եթե դատական կարգով հաստատված է, որ գործատուի և աշխատողի միջև կնքված քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրով փաստացի կարգավորվում են աշխատանքային հարաբերություններ, ապա նման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները:

Իրավաբան․net-ի հետ զրույցում իրավաբան Գայանե Գևորգյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչ էական տարբերություններ ունեն քաղաքացիաիրավական բնույթի և աշխատանքային պայմանագրերը

Մասնավորապես, քաղ իրավական պայմանագրում հստակ սահմանվում է կատարվող աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների ցանկը։ Պայմանագրում սահմանվում են աշխատանքի մեկնարկի ու ավարտի ամսաթվերը, սակայն Կատարողը ինքնուրույն է որոշում, թե ինչ գրաֆիկով է աշխատելու։ Վարձատրության չափը, պայմանները (օրինակ կանխավճար և վերջնական մարում հանձնման-ընդունման ակտը ստորագրելուց հետո) սահմանվում է պայմանագրով։ Պատվիրատուն պարտավոր է կատարել օրենքով սահմանված պահումները (եկամտային հարկ, կենսաթոշակային հատկացումներ, դրոշմանիշային վճար) պայմանագրով սահմանված վճարից։ Պահումները կատարվում են վճարման ամսում։ Այս տեսակի պայմանագրերը պետք է ունենան կատարման հստակ ժամկետներ։ Պատվիրատուն կաղապարված չէ որևէ օրենքով լուծել պայմանագիրը իրեն հարմար ժամկետում և իրեն հարմար ծանուցման ժամկետներում։

Քաղ իրավական պայմանագրի բացասական կողմերից են՝ աշխատակիցը չի ունենում վճարովի ամենամյա նվազագույն արձակուրդ, ինչպես նաև չի կարող օգտվել արձակուրդների այլ տեսակներից, աշխատակիցը չի ստանում անաշխատունակության և օրենսդրությամբ սահմանված այլ նպաստները, վարձատրության չափը որոշելիս հաշվի չեն առնվում աշխատանքի նվազագույն, արտաժամյա, հանգստյան և տոնական օրերին կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պայմանները, աշխատակցի աշխատանքային ժամերը այլևս սահմանափակված չեն աշխատաժամանակի առավելագույն տևողությամբ:

Այսպես, քաղիրավական պայմանագիր կարող է կնքվել ցանկացած ծառայության մատուցման կամ աշխատանքների կատարման համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել