Ռազմիկ Աբրահամյանն ասում էր՝ ստիպի, թող գրի. Սուզաննա Պատվականյանը պատմում է, թե ոնց է կորցրել երեխային

21 տարի առաջ ծննդաբերած և այդպես էլ իր երեխային չտեսած Սուզաննա Պատվականյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց, որ բժիշկներ՝ Անդրանիկ Պողոսյանը և Ռազմիկ Աբրահամյանը ստիպել են իրեն հրաժարվել իր նորածին երեխայից:

Դեպքը տեղի է ունեցել 2000 թվականի փետրվարի 16-ին, երբ ծնվել է Սուզաննա Պատվականյանի դուստրը: Կինն այդ ժամանակ անչափահաս է եղել, ըստ Սուզաննա Պատվականյանի բժիշկները իրենից 500 ԱՄՆ դոլար են պահանջել, որպեսզի իրավապահներին չհայտնեն, որ երեխայի հայրը անչափահասի հետ սեռական հարաբերություն է ունեցել:

Սուզաննա Պատվականյանն ասաց, որ պահանջված գումարը չեն վճարել, ինչ պատճառով էլ ստիպել են երեխայից հրաժարվել:

Սուզաննայի խոսքով` իր սենյակ է մտել հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Անդրանիկ Պողոսյանը և ասել, որ երեխան ծնվել է բարդություններով և առաջարկել է հրաժարվել նրանից։ Սուզաննան մերժել է առաջարկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել