ՀՀ վարչապետի աշխատակազմը մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների համար 421 հազար դրամ է վճարել անհատ ձեռնարկատեր Իվետա Մուկուչյանին։
Իրավաբան․net-ը տեղեկանում է, որ ծառայությունը մատուցվել է 2020 թվականի սեպտեմբերի 17-ին, իսկ վճարումը կատարվել է հոկտեմբերի 5-ին։

Հավելենք, որ այդ ժամանակահատվածում կառավարությունը հրապարակում էր ՀՀ անկախության օրվան նվիրված տեսահոլովակներ, այդ թվում, տեսանյութ է հրապարակվել Իվետա Մուկուչյանի մասնակցությամբ։
Տեսանյութը՝ այստեղ
Իվետա Մուկուչյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան իր էջից