Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2017-2018թթ. ԱԺ պատգամավորի օգնական է եղել, իսկ 2018-ին արդեն ինքն է ընտրվել պատգամավոր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Խոստովանում է՝ պատգամավորության վերաբերյալ սկզբում այլ պատկերացումներ ուներ։
«Կանայք՝ օրենսդիրում» շարքի շրջանակում Իրավաբան.net-ը զրուցել է Լիլիթ Ստեփանյանի հետ կրթության ոլորտում կատարվող փոփոխությունների և պատգամավորի աշխատանքի դժվարությունների մասին։
-Պատգամավորի օգնական եք եղել, իսկ 2018-ի դեկտեմբերի 9-ին արդեն ինքներդ եք պատգամավոր ընտրվել։ Ինչպե՞ս է Ձեզ առաջարկվել ընդգրկվել «Իմ քայլի» ընտրական ցուցակում։
-Ես եղել եմ պարոն Սասուն Միքայելյանի օգնականը։ Այնուհետև, ԱԺ-ում աշխատելու շրջանում եղան ծանոթություններ, 2018-ի ցուցակները կազմելու ժամանակ ստացա առաջարկ ընդգրկվելու ցուցակում։ Այն ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէի։ Ընտրությունների արդյունքում դարձա պատգամավոր՝ ռեյտինգային համակարգով Կոտայքի մարզից ընտրված։
-Տիկին Ստեփանյան, ավարտել եք ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, քաղաքական գիտությունների թեկնածու եք։ Ինչպե՞ս ստացվեց կրթության ոլորտի նկատմամբ Ձեր հետաքրքրությունը և ոլորտ մուտքը։
-ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդունվելու համար խիստ կարևորվում են «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները։ Հրազդան քաղաքում աշխատելու հնարավորությունները շատ չեն։ Դպրոցում աշխատելու հնարավորություն չունեի, քանի որ չունեի մանկավարժի որակավորում։ Այդ ժամանակ նոր էր ձևավորվում Կրթության ազգային ինստիտուտը։ Ընդունվեցի աշխատանքի որպես «Հայոց պատմություն» և «Հասարակագիտություն» առարկանների մեթոդիստ։ Այդպես սկսվեց իմ մուտքը Կրթության ազգային ինստիտուտ, որտեղ պատիվ եմ ունեցել աշխատել 2007-ից մինչև 2018 թվականը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարցազրույցը` Եվգենյա Համբարձումյանի
Լուսանկարները և մոնտաժը՝ Վահե Վարդանյանի