Կենտրոնական բանկից Իրավաբան․net-ը տեղեկանում է, թե քաղաքացիները, եթե ֆինանսական կազմակերպության նկատմամբ բողոք ունեն՝ ու՞մ, ո՞ր դեպքում և ի՞նչպես կարող են դիմել։
Այսպիսով․
— Եթե ֆիզիկական անձ եք, օգտվում եք ֆինանսական ծառայությունից կամ դիմել եք դրանցից օգտվելու համար, ունեք գույքային պահանջ, որը չի գերազանցում 10 միլիոն դրամը, պետք է դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին։
Բողոք-պահանջի քննությունը կատարվում է անվճար:
- Հասցե` Երևան, Մ.Խորենացու 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ,
- հեռ` (+37460) 70-11-11,
- Էլ.հասցե` [email protected]
- Կայք` www.fsm.am
— Եթե բողոքը վերաբերում է ԱՊՊԱ-ին. հատուցում ստանալու, կրկնակի փորձաքննություն նշանակելու, ԱՊՊԱ-ի հետ կապված այլ հարցերին, ապա պետք է դիմել Հայաստանի ապահովագրողների բյուրոյին։
Բյուրոյի ծառայությունները հիմնականում անվճար են, սակայն որոշ դեպքերում հնարավոր են սահմանված լինել որոշակի վճարներ:
- Հասցե` ք.Երևան 0010, Հանրապետության 22, տարածք 2
- Հեռ` (+37410) 58-00-34,
(+37410) 58-00-43 - Էլ.հասցե` [email protected]
- Կայք` www.paap.am
— Եթե ունեք ցանկացած տիպի բողոք ֆինանսական կազմակերպության դեմ՝ հիշեք, որ Կենտրոնական բանկն իրավասու է կիրառել պատժամիջոցներ ֆինանսական կազմակերպության նկատմամբ։ Եթե Ձեր բողոքը Հաշտարարի կամ Բյուրոյի դիտարկման հարց է, ապա ԿԲ-ն ուղղորդելու է այն նշված մարմիններին:
Բողոքի քննությունը կատարվում է անվճար։
- Հասցե` ք. Երևան 0010, Վ. Սարգսյան 6
- Հեռ`(+37410) 592 697, ներքին՝ 2410
- Էլ.հասցե` [email protected], [email protected]
- Կայք` www.cba.am
abcfinance.am