Այսօր՝ հունվարի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Կրթության, գիտության, մշակույթրի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը անդրադարձավ կրթությանը՝ համավարակի և պատերազմական իրավիճակի պայմաններում: Նրա խոսքով՝ ՀՀ-ի դպրոցներում այսօր շուրջ 7000 երեխա է կրթություն ստանում: Նրանց մի մասնը ունի փաստաթղթերի հասանելիության խնդիր:
«Այս տարի նախատեսում ենք, որ նախադպրոցական հաստատությունների և մասնավորապես ՄԿՈՒ ոլորտի քոլեջների և ուսումնարանների համար տեղեկատվական համակարգերը ամբողջությամբ կգործեն: Տեղեկատվական համակարգում նախատեսվող առաջիկա քայլերից է ատեստատների թվայնացման գործընթացները, ինչը հնարավորություն է տալու հրաժարվել թղթային պրոցեսից ամբողջությամբ և անցում կատարել ինքնաշխատ եղանակով ստացվող ատեստատների և այնուհետև դրանց սերտիֆիկացման, ստորագրման, վավերացման թվային գոծընթացներին: Այս տարի մենք կսկսենք աշխատել դրա վրա և արդեն մյուս ուսումնական տարում կկարողանանք այս ձևով իրականացնել ատեստատների շնորհման պրոցեսը: Ինչպես նաև նոր բաղադրիչներ ենք ներդնելու պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հաշվառման կարգի և դրան առնչվող ծրագրային համակարգի, ինչպես նաև կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների տվյալների ենթահամակարգի մասով: Մեզ թույլ է տալու մոնիթորինգ իրականացնել ավելի արդյունավետ աշխատելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Առողջապահության նախարարության, Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ իրականացնել մոնիթորինգ, երեխաների կրթությունից դուրս մնալու դեպքերի մասով», -ասուլիսի ժամանակ ասաց փոխնախարարը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախարարությունը հստակեցրել է, որ նախկինում սահմանված «մեկ սովորող» թվով հաշվարկը կփոխարինվի առավել ճկուն սկզբունքով, ինչ թույլ կտա, կախված հաստատության տիպից և իրականացվող կրթական ծրագրի առանձնահատկություններից, ընտրել ֆինանսավորման սկզբունքը, որը կարող է լինել ինչպես «սովորող թիվը», այնպես էլ «խումբ թիվը» կամ «դասարան թիվը»: Նա ասաց, որ ֆինանսավորման նոր կարգը թույլ կտա ճկուն քաղաքականություն վարել, հաշվի առնել տարբեր գործոններ և դպրոցները պատշաճ ֆինանսավորել: Դպրոցների արդյունավետությանը կխրախուսվեն լրացուցիչ ֆինանսավորման միջոցով, որի հնարավորությունը «Հանրակրթության մասին» օրենքով նախատեսված է, բայց դեռևս չի գործածվել:
«Մոտավորապես այսպիսին է մեր պատկերացումը և հետագա քայլերը ֆինանսավորման հետ կապված»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ դասարանների թվով ֆինանսավորումը թույլ կտա դպոցներում ավելի քիչ թվով աշակերտներով, ավելի շատ դասարաններ կազմել, ինչը կունենա դրական ազդեցություն կրթության որակի վրա:
Անդրեասյանի խոսքով՝ այս պահին Առողջապահության նախարարության հետ քննարկվում են դասարաններում սովորեղների թվի սահմանափակումը հանելը, համավարակով պայմանավորված այսն սահմանված էր առավելագույնը 20 աշակերտ մեկ դասարանում. «Եթե կարողանան հեռավորությունը ապահովել, ապա թիվը խնդիր չի լինի, կարող է դասարանում լինել 23-24 երեխա և դպրոցը կասնցնի հնգօրյա ռեժիմի»: