Չէի էլ հաշվում՝ քանի հոգու եմ խփել, 40-50, որտեղից կրակում էին՝ ոչնչացնում էինք․ Արթուր Առուշանյան

Պայմանագրային զինծառայող Արթուր Առուշանյանը պատմում է արցախյան պատերազմի մասին։ Նա նաև մասնակցել է քառօրյա պատերազմին, այդ ժամանակ ժամկետային զինծառայող է եղել։

«Ես քառօրյա պատերազմում Դ-20 հրանոթի հրամանատար եմ եղել, եղել եմ Ջաբրայիլում։ Ես, որ մի կռիվ անցած եմ, այս կռվից վախեցել եմ, որովհետև այս կռիվն այն կռվի նման չէր։ Իրենք ինչքան ուժ ունեին, ինչքան զենք, տեխնիկա ունեին, բոլորը առաջնագծում կանգնած էր»,- պատմում է Արթուրն ու ավելացնում, որ թշնամուց չպետք է վախենալ, բոլորի նման մարդ են, ուղղակի՝ թուրք։

Նրա խոսքով՝ թշնամուն կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստ են պատճառել, չի էլ հասցրել հաշվել, թե քանի թշնամի է խփել։

«Շատ ենք խփել, մի 30-40-50, չեմ կարող կոնկրետ թիվ ասել, որովհետև ես չէի հաշվում քանի հոգի եմ խփում, ես որ խփում էի, կամբատն ասում էր՝ ապրես, կպել է։ Որտեղից կրակում էին, տեղում ոչնչացնում էինք»,- ասում է նա։

Արթուրը Քարինտակ գյուղից է, 3 տուն է թողել թշնամուն․ «Հիմա իմ գյուղում ապրում են թուրքերը, ոչինչ չեմ հասցրել հանել, որովհետև ես էլ եմ եղել առաջնագծում, եղբայրս էլ է եղել առաջնագծում, հայրս էլ 2-րդ կարգի հաշմանդամ է, ինքն էլ է եղել առաջնագծում»,-պատմում է Արթուր Առուշանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել