ԲԴԽ թեկնածու Դավիթ Խաչատուրյանը առաջարկում է Բարձրագույն դատական խորհրդին զրկել դատավորների քննությունները անցկացնելու հնարավորությունից։ Նրա խոսքով՝ խորհուրդը պետք է իր համար ելակետային տվյալներ չստեղծի։
Խաչատրյանը անդրադարձավ նաև դատարանի որոշումների անկանխատեսելիությանը։
«Հասարակությունը ԲԴԽ-ից և դատական համակարգից ուզում է իմանալ, թե ինչու է մի դեպքում օրենքը կիրառվում այսպես, մյուս դեպքում այնպես։ Այս կամ այլ կերպ օրենքը մեկնաբանելը ինքնին հիմք չէ, հիմք են տարբերակված մոտեցումները, որոնք տեղի են ունենում ոչ պատճառաբանված որոշումների միջոցով։ Եվ այստեղ մենք գործ ունենք խտրականության հետ»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ ԲԴԽ-ն ունի որոշակի լիազորություններ, բայց այն կոչված է ապահովելու պրակտիկայի միասնականությունը, ինքը կարող է վերականգնել և պետք է վերականգնի քաղաքացիների հավատը արդարադատության նկատմամբ․ «Եթե նույն իրավախախտման համար ԲԴԽ-ն տալիս է նկատողություն, մյուս դեպքում լիազորություններն է դադարեցնում, այդ դեպքում ԲԴԽ-ն՝ որպես դատարան, դառնում է իրավական անորոշության աղբյուր»։
Մանրամասները՝ տեսանյութում։