620 հարցի փոխարեն 1200 հարց, ավտոդրոմի փոխարեն՝ քաղաքային վարում․ հունվարի 1-ից կարգը փոխվել է

Համաձայն ՀՀ Կառավարության սահմանած նոր կարգի՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար հունվարի 1-ից նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։ Ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը:

Այս և այլ փոփոխությունների, ինչպես նաև կարգի թերությունների մասին Իրավաբան․net-ը խոսել է X-Drive ավտոմոտոսպորտ դպրոցի տնօրեն Արտաշես Ստեփանյանի հետ։

Նրա խոսքով` դպրոցը Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ միասին մի շարք առաջարկներ է ներկայացրել կարգը բարելավելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել