Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից թռիչքից անմիջապես հետո՝ 4 րոպե անց, կորել է կապը Sriwijaya Air ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի հետ:
Այս մասին հայտնում է KP.ru-ն։
Մեկ րոպեից էլ քիչ ժամանակում ինքնաթիռը իջել է մոտ 3 կմ բարձրություն, տախտակը կորցրեց ավելի քան 10 հազար ոտնաչափ (մոտ 3 կմ) բարձրություն, փորձագետները ամենաողբերջական ենթադրությունն են անում։
Նշվում է, որ թռիչքն իրականցվում էր Ջակարտայից Պոնտիանակ, որը Ինդոնեզիայի կղիզներից է։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամվ, ինքնաթիռում եղել են 53 մեծահասակ ուղևոր, 6 երեխա, այդ թվում՝ նորածին։
CNN Indonesia-ի լրագրողները խոսել են ձկնորսների հետ, ովքեր ինքնաթիռի երթուղու երկայնքով ջրում գտել են ալյումինե մնացորդներ: Նրանք պնդում են, որ լսել են երկու պայթյուն:
Սոցիալական ցանցերում կան կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են ջրից դուրս են բերվում բեկորներ, լարեր, ինչպես նաև մարմինների մասեր: Նշենք, որ Ինդոնեզիայի իշխանությունները հաստատում են միայն օդանավի հետ կապի կորուստը և որոնողափրկարարական գործողության մեկնարկը:
Նշվում է, որ Ինդոնեզիան պաշտոնապես հայտնել է միայն ինքնաթիռի տեսադաշտից հեռանալու մասին։