Արտակին ոչ թե արև էին ասում այլ՝ արևներ, լույսն ու ժպիտն անպակաս։ Արցունքների միջից պատմում է արցախյան պատերազմում զոհված Արտակ Մարտիրոսյանի մայրը՝ Աննա Մարգարյանը։
«Մի քանի տարի սկաուտական շարժման անդամ է եղել, մի քանի տարի՝ Պատանի երկրապահի։ Սիրում էր, ես էլ չէի արգելում, որովհետև միշտ ասում էր ես զինվորական եմ դառնալու, ես էլ մտածում էի խմբակներին մասնակցելով հավեսը կհանի, էլ չի մտածի էդ ուղղությամբ»,-նշում է մայրը։
Նրա խոսքով՝ Արտակն ամեն ինչ էր հասցնում, դասեր պարապմունքներ․․․ «Վազքով, վազքով, իր ամեն ինչը վազքով էր, շտապելով, երևի գլխի էր ընկնում, որ իր կյանքը կարճ է»,-ասաց Աննա Մարգարյան։