Էրդողանը պնդում է, որ Պուտինը սատարել է անվտանգության պլատֆորմ ստեղծելու Բաքվի գաղափարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություն է արել, որ Ռուսաստանի ղեկավարը սատարում է տարածաշրջանային անվտանգության ապահովման հարթակ ստեղծելու Բաքվի գաղափարին, որը կարող է ներառել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը և Հայաստանը: Այս մասին Թուրքիայի նախագահն ասել է Ադրբեջանից վերադառնալիս իր ինքնաթիռում գտնվող լրագրողներին տված հարցազրույցում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Բացի այդ, Էրդողանն ասել է, որ եթե Երևանը միանա այս պլատֆորմին, «Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում կարող է նոր էջ բացվել»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո, ասել է, որ Բաքուն և Անկարան պետք է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո տարածաշրջանում համագործակցության նոր բազմակողմ պլատֆորմ ստեղծեն:

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեցին համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին: Ռուսաստանի ղեկավարի խոսքով ՝ ադրբեջանական և հայկական կողմերը կանգ են առնում գրավյալ դիրքերում, մինչդեռ տարածաշրջանում տեղակայված են ռուս խաղաղապահներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել