«Երազիս տեսա, թե ոնց է զոհվել, ինչ դիրքով․ երբ հետախույզին ասացի՝ զարմացավ»․ Դանիելի մայրը պատմում է

Դանիել Դանիելյանը բանակ էր զորակոչվել 2019 թվականի հունվարի 9-ին, 6 ամիս ծառայել է Մատաղիսում հետո տեղափոխվել Թալիշ: 3 օր շրջափակման մեջ է եղել, հետո դուրս են եկել շրջափակումից, զանգել է մայրիկին և ուրախ հայտնել, որ ողջ են մնացել:

Դանիելի մայրը՝ Նաիրան պատմում է, որ երազ է տեսել, թե ինչպես է որդին հրթիռակոծությունից զոհվել. «Երազիս տեսա, թե ինքը ոնց ա զոհվել, որ մասում, ինչ դիրքով, ինչ հրթիռակոծությամբ»:

«Բոլորն ասում էին, որ տղայիս հետ ընկերական եմ, ոնց որ իր ընկերը լինեմ, բայց որ ընկերը լինեի կողքը կլինեի»,- ասում է հայրը՝ Արա Դանիելյանը:

Դանիել Դանիելյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 18-ին: Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 13-ին: 

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել