Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սադրիչ խոսքերին։ Հիշեցնենք, որ Էրդողանը նրան անվանել էր «բեռ Ֆրանսիայի համար», հայտնում է РИА Новости-ն։
Ավելի վաղ Էրդողանն ասել էր, որ Ֆրանսիան շատ վտանգավոր շրջան է ապրում: Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ հանրապետությունը «հնարավորինս շուտ կազատի Մակրոնի բեռից»:
«Ես հավատում եմ հարգանքին», – ասել է Մակրոնը ֆրանսիական Brut ինտերնետային հրատարակությանը տված հարցազրույցում:
«Քաղաքական առաջնորդների միջեւ վիրավորանքները սխալ մեթոդ են», – ասաց նա:
Էրդողանի և Մակրոնի միջև կոնֆլիկտը սրվել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, ինչպես նաև Փարիզի արվարձաններում մանկավարժի աղմկահարույց սպանության ֆոնին, որից հետո Մակրոնն ասել է, որ անհրաժեշտ է «Ֆրանսիայում իսլամը ազատել արտաքին ազդեցությունից և խստացնել վերահսկողությունը մզկիթների ֆինանսավորման վրա»: