Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանն այսօր՝ նոյեմբերի 28-ին, ասել է, որ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի մեջ որոշ կետեր հաշվի չեն առնվել:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Ֆրանսիան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված այն խնդիրները, որոնք նշված չեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, պետք է լուծվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
«Մենք ուսումնասիրել ենք նաև նոյեմբերի 9-ի ստորագրված համաձայնագիրը: Իհարկե, կան կետեր, որոնք հաշվի չեն առնվել այդ համաձայնագրում: Սա արդեն քաղաքական խնդիր է, մենք պետք է այդ բոլոր խնդիրները դիտարկենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», – ասել է նա: