Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են ԼՂՀ-ում տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 24-ին հեռախոսազրույցներ են ունեցել, որի ընթացքում քննարկել են չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տիրող իրավիճակը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը:

«Նախագահ Էրդողանը զրույցի ընթացքում ասել է, որ ղարաբաղյան ճգնաժամի լուծումը և տարածաշրջանում կայունություն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի շրջանակներում անհրաժեշտ է, որ համատեղ դիտորդական կենտրոնը, որը ստեղծվելու է Ռուսաստանի հետ միասին, սկսի աշխատել որպես որքան հնարավոր է շուտ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նաև, Թուրքիայի ղեկավարը մատնանշել է Ադրբեջանի «զգայունությունը» տարածքների վերադարձի նկատմամբ և նշել, որ Հայաստանը չպետք է խախտի պայմանավորվածությունը։

Բացի այդ, Էրդողանը անհասկացողություն է հայտնել, թե ինչու են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները քննադատում տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերը:

Այսօր ավելի վաղ Պուտինը հեռախոսային բանակցություններ էր վարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկվել էր Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը կյանքի կոչելու քայլերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել