ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հերքել է ռուս սահմանապահների մահվան մասին լուրը։
ԶԼՆ-ների փոխանցմամբ՝ սահմանապահները զոհվել են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով:
«ԶԼՄ-ների հայտնած տեղեկությունը երկու ռուս սահմանապահների մահվան մասին չի համապատասխանում իրականությանը: Մենք կոչ ենք անում ԶԼՄ-ներին մանրակրկիտ և ուշադիր վերաբերվել այս տեսակի տեղեկության հաղորդմանը»,- նշում է դեսպանատունը։