Էրդողանն իր ժողովրդին կոչ է արել չգնել ֆրանսիական ապրանքներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել իր երկրի քաղաքացիներին հրաժարվել խոշոր ներմուծող` Ֆրանսիայի ապրանքներից, իսկ Եվրամիության ղեկավարներին կոչ արել՝ դադարեցնել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի «հակաիսլամական» օրակարգը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Էրդողանը հայտարարել էր, որ Մակրոնն իր հոգեկան առողջության ստուգման կարիք ունի։ Ֆրանսիան Թուրքիայից հետ էր կանչել իր դեսպանին։

«Ինչպես ասում են Ֆրանսիայում՝ «մի գնեք ապրանք թուրքական ապրանքաները», ես էլ այստեղից կոչ եմ անում իմ բոլոր քաղաքացիներին ՝ երբեք չօգնել ֆրանսիական ապրանքանիշերին կամ գնել դրանք»,- ասել է Էրդողանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել