Էրդողանի դիրքորոշումը Ղրիմի հարցում կարևոր չէ. Պուտին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը Ղրիմի պատկանելության հարցում կարևոր չէ, գլխավորն այն է, որ Ռուսաստանի շահերը հուսալիորեն պաշտպանված են:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» քննարկումների ակումբում:

«Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի ինչ-որ ձգտումներին Ղրիմի հարցում, ես դա չգիտեմ: Ինձ դա հետաքրքիր չէ, քանի որ Ռուսաստանի շահերը հուսալիորեն պաշտպանված են: Իսկ դրանում վայրկյան անգամ չկասկածեք»,- ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Ղրիմի «բռնակցումը»։

Թուրքական պետության ղեկավարը այս մասին հայտարարել էր Անկարայում գտնվող Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Թուրքիան Ուկրաինային դիտում է որպես առանցքային երկիր՝ մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից: Հետևաբար, մենք միշտ աջակցել և շարունակելու ենք աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը … Ուկրաինայի հետ միասին մենք կշարունակենք աջակցել Ղրիմի թաթարներին», – ասել էր Էրդողանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել