Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ի սկզբանե ունեցել է էթնիկական առճակատման բնույթ և սկսվել է հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործություններից:
Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ «Վալդայ» քննարկման ակումբի նիստում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Այս հակամարտությունը սկսվել է ոչ միայն որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այլ սկսվեց էթնիկական առճակատումից: Ցավոք, սա փաստ է, Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ են կատարվել հայ ժողովրդի նկատմամբ: Այս ամենը, ընդհանուր առմամբ, պետք է հաշվի առնել: Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ մի իրավիճակ է ստեղծվում, երբ չի կարող Ադրբեջանի տարածքի զգալի մասի կորուստը հավերժ մնալ այդպես» – ասել է Ռուսաստանի ղեկավարը: