Պատգամավորները Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու համաձայնություն տվեցին

Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 16-ին, քննարկվեց է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդագրերը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ գաղտնի քվեարկության արդյունքները։

Քվեարկությանը մասնակցել են 87 պատգամավոր, կողմ են քվեարկել 87 պատգամավոր, դեմ՝ 0։ Որոշումն ընդունվել է։

Այսպիսով, պատգամավորները տվել են համաձայնություն՝ Գագիկ Ծառուկյանին զրկելու ազատությունից։

Հիշեցնենք, որ 87 կողմ ձայների արդյունքում էլ Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։

ԱԺ ընդդիմադիր երկու ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն այս քվեարկություններին չեն մասնակցել։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել