Ռուսաստանի 83 շրջանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 9200 նոր դեպք

Ռուսաստանի 83 շրջանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 9200 նոր դեպք, մահացել է 119, հիվանդանոցներից դուրս է գրվել 4940 մարդ,

Այս մասին հայտնում է Ria.ru-ն ։

Անցյալ օրը վարակման ամենաշատ՝ 3505 դեպքը գրանցվել է Մոսկվայում․ մայրաքաղաքում արդեն չորրորդ օրն անընդմեջ վարակակիրների թիվը 5 000-ից ցածր է։

Մոսկվայի մարզում հայտնաբերվել է 937, Սանկտ Պետերբուրգում՝ 525, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 229, Ռոստովի մարզում՝ 112, Սարատովի մարզում՝ 107, Սվերդլովսկի և Տուլայի մարզերում՝ համապատասխանաբար 105 և 101 վարակման դեպք։ Հայտնի է, որ նոր վարակակիրներից 4124-ի մոտ (44,8 տոկոս) հիվանդությունը որևէ կլինիկական ախտանշաններով չի արտահայտվել։

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել