Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հարցերին պատասխանելու համար ասուլիս էր հրավիրել: Նա լրագրողների խնդրանքով անդրադարձավ երեկ Արտաշատ քաղաքում տեղի ունեցած միջադեպերին Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման ժամանակ և խոսեց Արարատի մարզում, լրագրողների խոսքով, իր ունեցած ազդեցության մասին:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ինքն իրականում ոչ մի ազդեցություն չունի Արարատի մարզում, պարզապես Արարատի մարզում ավելի վաղ տարբեր պաշտոններ զբաղեցնելու արդյունքում, իր աշխատած տարիների գնահատական են տալիս մարդիկ (Սերժ Սարգսյանին ձայն տալով):
Րաֆֆի Հովհաննիսյանի՝ երեկ Արտաշատում հայտարարածը, թե այլևս ոչ մի վախ, ոչ մի սպառնալիք, Հովիկ Աբրահամյանը նշեց.
«Մենք իրեն երբ ենք վախեցրել, որ ինքն էլ վախենա: Իրենք իրենց թույլ են տալիս իրենց հայտարարել ընտրված նախագահ, դա արդեն ամեն ինչ ասում է նրանց մասին: Նրանք փորձում են միշտ փնովել, սևացել ընտրությունները: Ճիշտ կլինի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորի Սերժ Սարգսյանին»:
Աղբյուրը՝ Իրավաբան.net